ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ԱՄՆ-ն հիասթափված է հայ ընդդիմադիրներից

ԱՄՆ-ն հիասթափված է հայ ընդդիմադիրներից
19.01.2014 | 14:29

Զարուհի Փոստանջյանի՝ ԱՄՆ ուսումնառության մեկնելուց հետո լուրեր էին շրջանառվում, որ ամերիկյան կողմը նրան դիտում է ՀՀ նախագահի հաջորդ ընտրություններում որպես իշխանությանն այլընտրանք թեկնածու: Մեր աղբյուրի փոխանցմամբ, որն ունի դիվանագետների հետ շփվելու մեծ փորձ, ԱՄՆ-ն ՀՀ նախագահի վերջին ընտրություններից հետո հիասթափվել է թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանից, թե՛ իր ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունից: Ամերիկյան կողմն, ըստ մեր աղբյուրի, առայժմ բավարարվում է Սերժ Սարգսյանին սատարելով, քանի որ ընդդիմության դաշտում չի տեսնում այն ընդդիմադիր թեկնածուին, որի վրա կարելի է խաղադրույք դնել: Պատճառներից մեկն էլ, թերևս, այն է, որ նրանք չկարողացան հանդես գալ միասնական ճակատով, այլ՝ պառակտվեցին՝ փորձելով հանդես գալ առանձին նախաձեռնություններով: Իսկ ամերիկյան դիվանագետները, մեր աղբյուրի տեղեկացմամբ, չեն վստահում ճամբարափոխ քաղաքական գործիչներին:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1501

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ